Արդեն մեկ տարի է, ինչ ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքի հարցը դրված է կառավարության սեղանին, սակայն այդպես էլ այն վաճառել չի ստացվում: Եվ, ամենակարեւորը, Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանի հետ եւ տեղեկացավ, որ այս ընթացքում «Գոլդեն Փելես» հյուրանոցում ապրում է Արցախից տեղահանված 30 ընտանիք։
Մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է արդյոք, թե ոչ։ Հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Այժմ պահպանություն իրականացվում է, հյուրանոցը նորմալ վիճակում է, ոչ մի խնդիր չկա։ Չի բացառվում, որ այն կրկին հանվի վաճառքի»։ Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում