«Լուսավոր Հայաստանը» հիմնադրման օրվանից բոլոր քաղաքական պրոցեսներում միշտ հաջողություն է արձանագրել: Միակ պրոցեսը, որտեղ պարտվել է, եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Այս մասին ԼՀԿ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Մենք արձանագրում ենք մեր պարտությունը և հստակ ընդունում ենք դա: Միակ պրոցեսը, որտեղ մենք պարտվել ենք, դա վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին մենք զոհաբերել ենք մեր ունեցած ժամկետները, մանդատները՝ հանուն երկրի կայունության, որը վերականգնված է, բայց հարաբերական անդորրի է նման, քանի որ արտաքին մարտահրավերները չեն վերացել, և մնում են արդիական»,-ասաց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անկախ ընտրության արդյունքներից, ըստ Էդմոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանը» մնալու է Հայաստանի քաղաքական կյանքում շատ լուրջ դերակատար, կուսակցությունը որպես մասնակցային ուժ միշտ մասնակցել է և մասնակցելու է գործընթացներին: Նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին: