Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմումից. «1 միլիոն 280 հազար ընտրողներից 109.618-ի անձնագրերը չեն գործել

Հունիս 29,2021 22:44

«1 միլիոն 280 հազար ընտրողներից 109.618-ի անձնագրերը չեն գործել. այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, այսինքն՝ կարող էին լրացվել այլ մարդկանց տվյալներ կամ տարբեր ընտրատեղամասերում կարող էր կրկնակի քվեարկություն տեղի ունենալ»,- այսօր, «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում հայտարարեց դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը`մանրամասներ ներկայացնելով դաշինքի կողմից Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումից:

«23.790 քաղաքացիների անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար: 10.993 ընտրողներ զինված ուժերի ներկայացուցիչներ էին, եւ մենք բոլորս տեսանք, թե ինչպես են քվեարկել նրանցից ոմանք: Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել: Այստեղ նույնպես ստեղծվել են բոլոր պայմանները հնարավոր խախտումների համար», – ասաց Արամ Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց նաեւ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, երբ մեծաթիվ ոստիկանական ուժերը ուղեկցում էին վարչապետի պաշտոնակատարին կամ երբ պետական ​​հիմնարկների աշխատակիցներին տանում էին նրա հանրահավաքներին. «Մենք հիշում ենք նաեւ, որ ապրիլի 25-ին նա (Նիկոլ Փաշինյանը – Ն. Գ.) հրաժարական տվեց, սակայն շարունակեց պաշտոնավարել՝ վարչական ռեսուրսն օգտագործելու համար» եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930