Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք կանգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու թիկունքին՝ անկախ նրանից, թե նա ում է վստահել իր քվեն. հասարակության պառակտման արատավոր փորձը պետք է վերացնել». Վահե Հակոբյան

Հունիս 29,2021 20:35

«Մեր ակնկալիքներն այլ էին, ընտրության արդյունքներն՝ այլ, սակայն պետք է ընդունենք, որ իշխանությունն օգտագործեց ընտրակեղծիքների բոլոր միջոցները. զինվորներին ուղղորդելուց մինչև այլ անձի փոխարեն ընտրել»,- այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ընդհանուր ժողովում հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ միաժամանակ պետք է ընդունել, որ իրենք էլ են ունեցել թերություններ:

«Մեզնից շատերը ժամանակից շուտ մտածել են, որ հաղթանակը մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունավետության և ընտրության արդյունքի վրա: Ես չեմ առաջարկում եմ մեղավորներ չփնտրել, այլ վերլուծել իրավիճակը՝ ապագայում սխալներ թույլ չտալու համար: Ես կցանկանայի, որ այսօր ներկա լինեին մեր բոլոր համակիրները, պարզապես չկա այնպիսի դահլիճ, հրապարակ, որը կտեղավորի «Հայաստան» դաշինքը կազմող հարյուր հազարավոր քաղաքացիների»,- ասաց Վահե Հակոբյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի բոլոր այցերի ժամանակ ստեղծվել է դրական մթնոլորտ, մարդիկ եկել են իրենց ցանկությամբ՝ գիտակցելով, որ երկրին պետք են արմատական փոփոխություններ: Վահե Հակոբյանի պնդմամբ՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ «Հայաստան» դաշինքի հետ ապագայի հույսեր են կապել:

«Ցավոք մենք չհասցրինք լինել բոլոր բնակավայրերում և մի շարք քաղաքացիներ մնացին Հ1-ների և տարատեսակ ստահոդ յութուբյան ալիքների քարոզչության ազդեցության տակ: Բայց մենք կոտրելու ենք տեղեկատվական պատնեշը՝ մեր գաղափարները հասցնելով ամենուր»,- ասաց Վահե Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքի անդամը ուշադրությունը հրավիրեց Արմավիրի մարզում ստեղծված իրավիճակի վրա: Նրա բնորոշմամբ՝ «երկրի թիվ մեկ պոպուլիստը» Արմավիրում բղավում էր, որ կա ապագա, իսկ ընտրություններից հետո պարզվեց, որ այդ ապագայում չկա ջուր և դրա համար պատասխանատու անձ: Այս ամենը, ըստ Վահե Հակոբյանի, ապացուցում են, որ Հայաստանի իշխանություններն ապիկար են, չեն կարողանում լուծել պետական խնդիրները, ինչը խորացնում է Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

«Մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների: Այս ընտրություններից հետո տարատեսակ ճնշումներ են գործադրվում մեր համակիրների հանդեպ, օրինակ՝ անվանի բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի: Ուզում եմ հայտարարել, որ մենք կանգնած ենք մեր դաշինքին սատարող յուրաքանչյուր անձի թիկունքին և ոչ ոք չի կարող ընդհատել մեր ճանապարհը՝ դեպի ուժեղ ու ապահով Հայաստան: Միաժամանակ՝ մենք կանգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու թիկունքին՝ անկախ նրանից, թե նա ում է վստահել իր քվեն. հասարակության բաժանման արատավոր փորձը պետք է վերացնել»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:

Ամփոփելով՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը հավաստիացրեց, որ միասին հնարավոր է պայքարել հանցավոր իշխանության դեմ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930