«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց հետընտրական հարցումների արդյունքները։
Ապա` անդրադառնալով այն հայտարարություններին, թե «GALLUP International Association»-ը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի պատվերով է հարցումներն իրականացրել եւ այդ դաշինքին բարձր վարկանիշ է ներկայացրել նախընտրական շրջանում, պարոն Նավասարդյանն ասաց․ «Եթե այդ տրամաբանությունն է, թե Ռոբերտ Քոչարյանը պատվիրել է, ուրեմն մենք գործել ենք մշտապես այդպես, եւ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի գրանցած բարձր ցուցանիշները 2,5 տարվա ընթացքում եղել են նույն ձեւաչափով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ