Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Նավասարդյան․ «Արայիկ Հարությունյանը պետք է կենտրոնանար իր աշխատանքի վրա, երբ 4 ոլորտ այլասերեց, եւ վերջում ստիպված նրան հանեցին»

Հունիս 29,2021 18:40

«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով հունիսի 20-ին արտահերթ ընտրության օրը Հայաստանի տարբեր մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներին եւ տարբեր խախտումներին՝ թե արդյոք դրանք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ասաց՝ հավանականությունը, որ հենց ընտրությունների օրը, հենց հաշվարկի ժամանակ կլիներ այդպիսի black out, բավականին քիչ է, որ դա կլիներ հանկարծակի։

«Կարելի է մեկ այլ հարց էլ բարձրացնել՝ ես չեմ պնդում, որ սա արել է իշխանությունը, միգուցե սա արել են այլ ուժեր, որոնք ուզում էին թերահավատություն լիներ ընտրություններում։ Բայց ինչ է կատարվել է՝ մտածելու տեղիք է տալիս։ Բայց խոսքը միայն հոսանքազրկումը չէր, նաեւ այլ դեպքեր են արձանագրվել՝ բանակի ընտրություն, ՏԻՄ մակարդակով ճնշումները, պետական ապարատի ազդեցությունը՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ ամենը մենք չենք կարող տեսնել եւ վերահսկել։ Մեր հրապարակած ցուցանիշից մոտ 20%-ով տարբերվում է արձանագրված ցուցանիշը։ Այս տոկոսի բացատրությունը մեր մեթոդներով չունենք։ Չեմ կարող պնդել, որ դա կեղծվել է, թե՝ ոչ։ Դրա համար կա ընդդիմություն, վերահսկող մարմիններ, իշխանություն, որը պետք է ապահովեր արդար ընթացքն ընտրությունների։ Եթե չի ազդել՝ թող բարի լինեն՝ բացատրեն»։

Պարոն Նավասարդյանն ասաց, որ վերջերս հիմնական իշխող ուժը այս կազմակերպության ներկայացրած ցուցանիշները փորձում են հիմնավորել, որ կեղծ հարցումներ են անում, ճիշտ թվեր չեն ներկայացնում։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե՝ «Գելլափ»-ը կեղծ տվյալներ է հրապարակում, պարոն Նավասարդյանն ասաց․«Ես կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը պետք է կենտրոնանար իր աշխատանքի վրա, երբ ժամանակին 4 ոլորտ, այսպես ասած՝ «այլասերեց», եւ վերջում ստիպված եղան նրան հանել, որպեսզի չպախարակի իր ամբողջ կուսակցությանը»։

Արամ Նավասարդյանը ցուցադրեց 2020 թվականի ամռանն արված ռեպորտաժներ եւ տեսանյութեր, որոնք վերաբերում էին կորոնավիրուսի համավարակի եւ ԼՂՀ խնդրի կարգավորման մասին հարցումներին, եւ ասաց․«Այդ ժամանակ իշխող ուժի մոտ եւ հանրային ՀԸ-ի մոտ չէր առաջանում ոչ մի հարց մեր հետազոտությունների վերաբերյալ»։

Ընկերության նախկինում արված հետազոտության համաձայն, իշխող ուժի եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշները բարձր են եղել, այդ հարցումներն, ինչպես պարոն Նավասարդյանն ասաց՝ հանրային հեռուստաընկերություն այդ հարցման արդյունքների հիման վրա ռեպորտաժ էր պատրաստում․ «Այդ ժամանակ իշխող ուժի կողմից «Գելլափ»-ին չեն քննադատել կեղծ տվյալներ հրապարակելու մեջ, նույնիսկ իշխող ուժի ներկայացուցիչները դա տարածում էին։ Այն ժամանակ մենք ճիշտ էինք, լավն էինք, որովհետեւ իրենց վարկանիշը բարձր էր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930