«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչությունը հետընտրական հետազոտություն է իրականացրել, հեռախոսային հարցումը կատարվել է 1112 քաղաքացիների շրջանում, հունիսի 23-24-ը։
Հարցման մասնակիցները պատասխանել են երեք հարցերի։
Նախ՝ ո՞ր քաղաքական ուժին եք տվել ձեր ձայնը՝
35,8%- ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Կարդացեք նաև
24,2%-ը՝ «Հայաստան» դաշինք
6,8%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինք
4,4%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
3,2%-ը՝ «Հանրապետություն» կուսակցություն
2,4 %-ը՝ «Հայ ազգային կոնգրես»
2,1%-ը՝ «Լուսավոր Հայաստան»
1,6%-ը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
1,5%-ը Ազգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն
1,4%-ը՝ «5165» շարժում
0.9% -ը՝ «Հայոց Հայրենիք» կուսակցություն
0.7% -ը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
0.6%-ը՝ «Ազատական» կուսակցություն
0.3%-ը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցություն
0.2%-ը՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Արդար Հայաստան» կուսակցություն
0.1% -ը՝ «Ազատություն» կուսակցություն
1.4%-ը՝ ոչ մեկին
11.7%-ը՝ հրաժարվում եմ պատասխանել
Հետազոտության արդյունքներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Արդյոք կարծում եք, որ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են արդար եւ թափանցիկ, եւ արտահայտում են ժողովրդի կամքը․ այս հարցին հարցվածները պատասխանել են՝
38,7%-ը՝ միանշանակ՝ այո
20,1%-ը՝ ավելի շուտ՝ այո
18,8%-ը՝ ավելի շուտ՝ ոչ
17,9%-ը՝ միանշանակ՝ ոչ
4,5%-ը` դժվարանում եմ պատասխանել
Երբ եք վերջնական որոշել, թե որ քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու․ այս հարցին հարցվածները պատասխանել են՝
26.2%-ը՝ ընտրություններից ավելի քան 7 օր առաջ
19.8%-ը՝ ընտրություններից 5-7 օր առաջ
13.7%-ը՝ ընտրություններից 3-4 օր առաջ
17.2%-ը՝ ընտրություններից 2 օր առաջ
14.3%-ը՝ ընտրություններից 1 օր առաջ
7.6%-ը՝ ընտրությունների օրը
1.3%-ը՝ դժվարանում եմ պատասխանել
Հունիսի 18-ին հրապարակած ընկերության հարցման ցուցանիշներն, ինչպես պարոն Նավասարդյանն ասաց, արտացոլում են հունիսի 14-15-ի իրավիճակը։
Ըստ պարոն Նավասարդյանի, մի քանի ուժի ցուցանիշի վերաբերյալ ԿԸՀ-ի ցուցանիշի համեմատ կա որոշակի տարբերություն․«Նրանք հիմնականում իրենց բացատրությունն ունեն, բայց ցավոք սրտի, թե՝ չգիտեմ՝ ի ուրախություն, ես չեմ կարող եւ չեմ ուզում բացատրել իշխող ուժի ցուցանիշի կտրուկ տարբերությունը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ցուցանիշները պակաս են հետազոտության տվյալների համեմատ։ Մեր բացատրությունը հետեւյալն է՝ վերջին երեք-չորս օրվա ընթացքում տեղի ունեցան ակտիվ գործողություններ ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից, եւ ԲՀԿ-ի եւ «Պատիվ ունեմ»-ի, «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստներ,որոնք աշխատում էին նաեւ այդ ձայն բերելու հետ կապված, եղան ձերբակալություններ եւ խնդիրներ կային։ Ես կարծում եմ՝ եթե իրենք այդ գործողություններն արել են, արել են ամենաակտիվը եւ կան մարդիկ, որոնք աշխատել են ոչ այնքան ակտիվ, որոնք եւս ձեռնպահ են եղել այդ երկու դաշինքների ձայների գեներացման եւ խթանման՝ որպեսզի գան ընտրության։ Հետեւաբար, այս տարբերությունը մեզ համար բացատրելի է։ ԼՀԿ-ի ձայների տարբերությունն էլ բացատրվում է նրանով, որ տեղի է ունեցել միգրացիա «Լուսավոր Հայաստան»-ի ընտրողներից դեպի իշխող ուժ՝ հաշվի առնելով այն բավականին մեծ հանրահավաքը, որը կազմակերպեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա միայն ԼՀԿ-ին չի վերաբերում։ Կան այլ կուսակցությունների ընտրողներ, որոնք տրամադրված էին տային իրենց ձայնն այլ կուսակցությանը, բայց ելնելով իրավիճակից՝ համախմբել են եւ ձայներն ուղղել են դեպի ՔՊ-ին։ Բայց 12-13%-ը, որոնք ամսի 18-ին ասել են՝ հրաժարվում եմ պատասխանել, կամ՝ դժվարանում եմ պատասխանել, կամ՝ այլ կուսակցությանն եմ ձայն տալու, նրանց մոտ 8%-ը կարող էր գնալ ՔՊ-ին, գումարած՝ ԼՀԿ-ից էլ դեպի ՔՊ 4%-ը։ Այսինքն, նրանք կարող էին ստանալ 37-38%, բայց մեր հետընտրական հարցումով 35.8%-ն է ՔՊ-ի օգտին քվեարկել։ Մնացած տոկոսների տարբերությունը թե ինչպես է ստացվել նրանց մոտ, թե ինչպես են նրանց արձանագրել, մեզ մոտ բացատրություն չկա։ Ես ասում եմ՝ մենք խնդիր չունենք բացատրելու՝ ինչպե՞ս է իշխող ուժը արձանագրել այս ցուցանիշը»։HY-post-election-survey-gudini-blackouts
Նելլի ԲԱԲԱՅԱՆ