Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիությունը խնդիր չի առաջացնի». Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ Քոչարյանի գործի մասին

Հունիս 29,2021 18:20

«Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիությունը խնդիր չի առաջացնի»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործվ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը մի հանգամանք է, որը խոչընդոտում է դատական նիստերին: Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ եւ հետագայում հնարավոր ձեռք բերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ: Սակայն մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը գտնում էր, որ նշած կարգավորումը վերաբերում է քրգործ հարուցելուն, իսկ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական գործը վաղուց է հարուցվել:

Ըստ դատախազի, դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանադրության նորմն այլ կերպ է մեկնաբանում. «Հետաձգել դատական նիստը, որ ինչ-որ մի օր կարող է առաջանալ անձեռնմխելիության հարց կամ չի կարող՝ ճիշտ չի: Բայց անձեռնմխելիության հարց չի առաջանում, որովհետեւ այնտեղ խոսք է գնում քրեական հետապնդում սկսելու մասին»:

 Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ ՍԴ-ն մերժել էր  գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը:

Այս առնչությամբ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ իրավունքներ սահմանելիս օրենքներում պետք է հստակ կառուցակարգեր լինեն: Տուժողների համար սահմանվում  են  իրավունքներ, դրանց կառուցակարգերը չկան. «Կան հանցանք կատարած անձինք, նրանց արարքները համապատասխանում են նորմի, որը Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, այդ կարգավորումները թույլ չեն տալիս որակում տալ այդ նորմերով»:

Հարցին իրատեսական համարո՞ւմ եք, որ այս դատական ատյաններով անցնելուց ու քննությունից հետո գործի քննությունը վերաբացվի ՍԴ-ում Բաղդասարյանը պատասխանեց. «Ինչքան դրա վերաբերյալ գնահատական տալիս եմ, սկսում է դիտվել դատարանի նկատմամբ ոչ կոռեկտ գնահատական կամ ճնշում: Ես իմ հույսերի կամ հավանականությունների մասին չեմ ուզում խոսել, թեեւ կարող եմ խոսել առնվազն գլխավոր դատախազի ներկայացրած դիմումը ՍԴ-ի չընդունելուց հետո շատ բան կարող եմ խոսել, բայց չեմ խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930