Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզում բնակարանային գողությունների համար

Հունիս 29,2021 18:11

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարանային գողության դեպքեր:

2021թ. ապրիլի 30-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հարմարեցված գործիքով բացելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատներից մեկի պատուհանը, ապօրինի մուտք է գործել ներս, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որից հետո հափշտակել է ընդհանուր՝ 500.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ:

Բացի այդ, 2021թ. փետրվարի 3-ին Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի Ամառանոցային կոչվող թաղամասում գտնվող տանից, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով ճաղավանդակը, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել հեռուստացույց, օդաճնշիչ հրացան և այլ կենցաղային իրեր՝ պատճառելով շուրջ 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

26.06.2021 թվականին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1989թ. և 1991թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ մյուսին՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930