Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում` պատմական Արծկեում, ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում

Հունիս 29,2021 17:42

Ermenihaber. Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։

Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ, 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է Մեծ եղեռնի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության աջակցությամբ։ Հայտնի է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս երկու ամիս առաջ, սակայն այժմ նոր թափ են ստացել։

Թուրքական աղբյուրը ամրոցը ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։

Մինչև արաբական նվաճումներն Արծկեն պատկանել է մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մեջ։ Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, 7-րդ դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը։ 11-րդ դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207-ին՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930