Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը. Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի

Հունիս 29,2021 17:24

Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է:

Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել է հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը:
Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը:

Դիջլեի համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի ղեկավար, դոցենտ Օքթայը Բոզանը լրատվամիջոցին հայտնել է, որ հայկական պատմական եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1841թ.՝ Աբդուլմեջիթ սուլթանի օրոք (​1839-1861):

«1890թ. Մարիամ Աստվածածին վանքը ուներ 30 սենյակ, ներսում կար վառարան, լողավազան և համամ (բաղնիք)»,-ասել է Բոզանը:

Թուրք պատմաբանը նույնպես այն կարծիքին է, որ եթե կիսավեր եկեղեցին վերականգնվի, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Չյունգյուշ և տեսնել պատմական կառույցը:

Նրա խոսքով՝ եկեղեցու վայրը պատմական արժեքավոր նշանակություն ունի, քանի որ ենթադրվում է, որ այդ տեղում մ.թ.ա. 50-ական թվականներին հեթանոսական տաճար է կառուցված եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930