Անընդհատ աշխատանք, կանաչապատ Երևան, առողջ միջավայր ․․․․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նպատակների շղթան է։ Ցավոք այդ շղթան երբեմն կտրվում է։ 💔☹️
Օրինակ՝ Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։ Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ, որ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ 🥀🍀
Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ էինք ուրախությամբ տեղեկացրել, որ պուրակում լուծել ենք ոռոգման հարցը։
Հարգելի քաղաքացիներ, մենք ջանք, ժամանակ ու ռեսուրս չենք խնայում վերականգնելու Երևանի առանց այն էլ սակավ կանաչ գոտիները։
Խնդրում և հորդորում ենք չավելացնել խնդիրներն ու չփչացնել եղածը։ Քանի որ դրանք վերականգնելու համար մենք ստիպված ենք լինում կրկնակի վճարել մեր համայնքային բյուջեից՝ մեր բոլորիս գրպանից։
Կարդացեք նաև
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ