«Ընդունում եմ, որ որքան հնարավոր է, պետք է ռիսկերը նվազեցնել օրենքի մակարդակում, որպեսզի մենք էլ, հանրությունն էլ երաշխավորված լինեն, որպեսզի կամայական փոփոխություններ չլինեն։ Առանց այն էլ ուշացել ենք եւ կառավարության մեղքով։ Բայց խնդիրն առկա է հատկապես այս շրջանում, երբ տեղահանվածների նոր հոսք, պահանջ կա Արցախ վերադառնալու»,-Արցախի ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ արտահերթ նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը զեկուցում է օրենսդրական փաթեթ, որով սահմանվում են ռազմական դրության ժամանակ պետության կողմից քաղաքացիներին պատկանող գույքի տնօրինման դեպքերը, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու դեպքերի համար։
Քաղաքացիներին պատկանող եւ չբնակեցված գույքը տեղահանված ընտանիքների կարիքների համար օգտագործելու առնչությամբ պատգամավորները մտահոգություն էին հայտնել։ Արտակ Բեգլարյանը շեշտեց․ «Հնարավորինս արագ պետք է օրենքն ընդունենք, փորձենք կիրառել, իսկ կարգերը մշակելու ընթացքում հնարավորինս կներառենք պատգամավորներին, հ/կ-ներին, փորձագետներին, որպեսզի ռիսկերը նվազեցնենք։ Իսկ այդ ընթացքում, երբ գտնվեն հիմնական լուծումները, խնդիրներ կառաջանան, արտահերթ նիստում կբերվեն օրենքի մակարդակ։ Եթե հիմա սպասենք լուծումներին, ժամանակ ենք կորցնելու։ Ուստի լավ կլինի հիմա օրենքն ընդհանուր դրույթներով ընդունել, մինչեւ կիրառման փուլում ավելի արդյունավետ լուծումներ գտնելը։ Որեւէ մեկն այս օրենքը որպես մահակ օգտագործելու նպատակ չունի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ