Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նիկոլին պետք է դեմ առ դեմ թողնել իր ընտրողների հետ». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 29,2021 15:04

«Ես լսել եմ տոտալ ընտրակեղծիքների մասին, բայց որևէ առարկայական փաստ չեմ տեսել: Ես անհամբեր սպասում եմ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելուն, որպեսզի հասկանանք, թե ինչ ծավալի օրինախախտումների և ընտրակեղծիքների հետ գործ ունենք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`խոսելով ընտրությունների, դրանցում եղած կեղծիքների մասին:

Անկախ ամեն ինչից, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք է հասկանանք մի բան. միգուցե պետք չէր հասարակության «նիկոլապաշտ» հատվածին վիրավորել, «իզգոյացնել», որովհետև այդ մարդիկ վախից ավելի կոնսոլիդացվեցին Նիկոլի շուրջ:

«Այսուհետ ես ժողովրդին չեմ մեղադրելու, որովհետև երբ մենք ունենք այնպիսի քաղաքացի, որն ասում է՝ հա, թող թուրքը գա, ինձ սպանի, մենակ թե Նիկոլը մնա, կարծում եմ, որ այստեղ մենք մեղավորությունն ունենք: Մենք այս հասարակությանը ոչ թե պետք է ասենք՝ անկիրթ, փնթի, բոմժ, թուրք, այլ պետք է կրթենք: Մենք չենք կարող մեր ժողովրդին տանել ու հանձնել թշնամուն: Մենք ունենք հասարակություն, որի գերակշիռ մասը չի ընկալում անվտանգության խնդիրը, և ինքը մեղավոր չէ, քանի որ իրեն այդպես են կրթել: 30 տարի մեր կրթական համակարգը ոչնչացրել են, այս ժողովրդին սնել են բրազիլական և հետո նաև հայկական սերիալները, նրա միջից հանել են քաղաքացուն, մնացել է միայն միջին վիճակագրական սպառողը»,-ասաց Զոհրաբյանը` ներողություն խնդրելով հասարակության այն զանգվածից, որին վիրավորել է: Նաիրա Զոհրաբյանը, միևնույն է, չի հասկանում այդ մարդկանց դիրքորոշումը, բայց չի վիրավորելու և պատրաստ է բոլորի հետ համբերատար աշխատել. «Նիկոլին պետք է դեմ առ դեմ թողնել իր ընտրողների հետ, քանի որ ինչքան ընդդիմությունը խոսում է, այնքան նրանք շահարկում են նախկինների թեզը, և հասարակությունը թուլանում է»:

Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է մարզից մարզ գնալ, գյուղ առ գյուղ շրջել, հանդիպել մարդկանց հետ, զրուցել, բացատրել. «Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց մոտիվացիան, թե ինչի են ասում՝ Սյունիքն էլ տանք, մենակ թե Նիկոլը մնա: Ես մեծ ակնկալիքներ չունեմ ՍԴ-ից, բայց մենք պետք է պայքարենք մեր պետականության համար, ես լինելու եմ պայքարի առաջնագծում»:

Խորհրդարանական նոր ընդդիմությանը`«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, նա համարում է աշխատանքի համար լավ հարթակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930