Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը 1 ամսով հետաձգեց գործի քննությունը, հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ԿԸՀ որոշման հետ կապված

Հունիս 29,2021 14:43

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս՝ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանը զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 29 մանդատ։

Պաշտպանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետը սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930