Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց անցկացնող շիրակցի գյուղացիները բացեցին ճանապարհը

Հունիս 29,2021 14:32

Երևան֊Գյումրի մայրուղու Ազատան֊Բենիամին հատվածը փակած Շիրակի մարզի շուրջ հինգ գյուղերի բնակիչները բացեցին ճանապարհը։ Հիշեցնենք` նրանք բողոքում էին ոռոգման ջուր չլինելուց։ Ըստ նրանց, Կառնուտի ջրամբարը երկու օրից կդատարկվի ու կկանգնեն կրախի առջև, կարտոֆիլի ցանքատարածությունները լրիվ կկորցնեն, կսնանկանան։

Նրանց հետ հանդիպման էր եկել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Ցուցարարներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարզպետը խոստացավ, որ հարցը կլուծվի, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով, չենք պատկերացնում։ Հույսներս կտրած ենք, մտածում ենք` էլ ջուր պետք չէ, թող գան, մեր ցանքատարածությունները իրենց տանք, իրենք էլ փոխհատուցեն, էլ իմաստ չունի ջրելը, շատ ուշ է։ Ճանապարհն էլ բացեցինք, որովհետև ճամփա գնացող ժողովուրդը մեղք է, մեկը հիվանդանոց է գնում, մյուսը` հրատապ գործերով»:

Նրանք քննարկում են կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնելու հարցը։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը, նախապես տեղյակ լինելով այս խնդրին, գյուղացիներին ներկայացրել է այս հարցի հրատապ լուծման շուրջ տարվող աշխատանքները։

Ըստ մարզպետի, տարին անբարենպաստ է եղել գյուղատնտեսության համար, տեղումները քիչ են եղել, արդյունքը չի գոհացրել, սա ևս պիտի հաշվի առնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930