Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հիմնադրամի գոյությունն ապացույցն է մեր ազգի պատասխանատվության մեծ զգացումի». Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվետվությունը

Հունիս 29,2021 15:09

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2020 թ. հաշվետվությունը և 2021 թի հաշվետվությունը` ներառյալ մայիսի 31-ը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կայուն և հավասար հատուցումներ տրամադրելով մարտական գործողությունների արդյունքում զոհված, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներին:

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի ամբողջական հաշվետվությունը և 2021 թվականի հաշվետվությունը՝ ներառյալ մայիսի 31-ը:

Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ին տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (խորհրդի կազմին ծանոթացեք սեղմելով այստեղ), որի ընթացքում հաստատվել են տնօրենի հաշվետվությունը, անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտեր։

Իրականացված նիստի օրակարգին և քննարկված բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ։

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

«Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել պարտադիր վճարներ իրականացնող մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարող մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնող բոլոր անհատներին ու կազմակերպություններին։ Վստահ եմ՝ հիմնադրամի գոյությունն ապացույցն է մեր ազգի միաբանության և պատասխանատվության մեծ զգացումի»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Վ․ Ավետիքյանը Հաշվետվության մեջ ներկայացված ներածական խոսքում։

Ներկայացնում ենք ձեզ հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելիին առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական հաշվետվության մեջ։

  Հիմնական ֆինանսական ցուցանիշներ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930