Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովին շնորհվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ:
Այսպիսով, Հովհաննես Բաչկովը դարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականի 15-րդ անդամը եւ մեր երկրի երրորդ բռնցքամարտիկը, որը կմեկնի Ճապոնիայի մայրաքաղաք:
Տոկիոյում Հայաստանը կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, եռացատկորդ Լեւոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը եւ Հովհաննես Բաչկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ