Հայտնի են քիմիա եւ ռուսաց լեզու առարկաների միասնական քննությունների արդյունքները՝ ըստ ԳԹԿ-ի նախնական վերլուծության: Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, քիմիայի քննության համար հայտագրվել էր 1123 դիմորդ, քննությանը մասնակցել է 1042-ը, քիմիայի միջին միավորը 13,36 է` ի տարբերություն անցյալ տարվա 16,24-ի:
Դրական շեմը չհաղթահարածների թիվը 172 է կամ մասնակիցների 16,5%-ը` ի տարբերություն 2020թ 7,95 %–ի (202 դիմորդ): Քիմիայից այս տարի 18-20 միավոր է հավաքել 272 դիմորդ կամ մասնակիցների 26,1%-ը: 20 միավոր ստացել է 32 դիմորդ: 2020թ քիմիայից 18-20 միավոր էր ստացել 59,2 %-ը կամ 202 դիմորդ:
Ռուսաց լեզվի միասնական քննության համար հայտագրվածների թիվը 264 է, քննությանը մասնակցել է 246 դիմորդ: Ռուսաց լեզվի միջին միավորը 12,76 է` ի տարբերություն անցյալ տարվա 12,2-ի: Ռուսերենից «կտրվել» է 19 դիմորդ կամ մասնակիցների 7,7 %, մինչդեռ 2020 թ «կտրվածները» կազմում էին 15,4 % կամ 26 դիմորդ: Այս տարի ռուսաց լեզվից 18-20 միավոր է ստացել 27 հոգի կամ 11%-ը, այդ թիվն անցյալ տարի կազմում էր 10,1% կամ 17 դիմորդ:
Ռուսաց լեզվից որեւէ դիմորդ 20 միավոր չի ստացել, սակայն 19-19,75 միավոր է ստացել 5 դիմորդ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ