2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24,1 կմ հատվածում միմյանց են բախվել «RENAULT» և «OPEL» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից վերջինիս վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևորուհին և «RENAULT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին