Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) այդ առթիվ պատրաստվում է հատուկ հայտարարությամբ հանդես գալ, որը կհրապարակվի Էրդողանի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ հուլիսի 1–ից առաջ։
ԺՀԿ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կից «Կանանց դեմ ուղղված բռնության պատճառների ուսումնասիրման» հանձնաժողովի աշխատանքներին և ադ նպատակով հիմնել են սեփական «ստվերային» հանձնաժողովը։ Հենց այդ «ստվերային» հանձնաժողովի աշխատանքներն էլ կամփոոփվեն վերոհիշյալ հայտարարության մեջ։
Նշենք, որ որպես ԹԱՄԺ հանձնաժողովի կազմից դուրս գալու պատճառ ԺԴԿ-ական պատգամավորները նշել էին հանձնաժողովում երկխոսության բացակայությունը և պետության կողմից հրավիրված անձանց հանցավոր հայտարարությունները։ ԺԴԿ-ից հետո հանձնաժողովից դուրս են եկել նաև «İyi» կուսակցության ներկայացուցիչները։