Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, պատրաստ կլինի 2022 թ.-ի կեսերին

Հունիս 29,2021 12:14

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից: Այս առիթով Հայաստան են ժամանել Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելեցին նաև Միգրացիոն ծառայություն:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշեց, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։ Միևնույն ժամանակ Ա․ Ղազարյանն անդրադարձավ Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա։

Դեսպան Ռուգեին բարձր գնահատեց Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշեց, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ-ի կեսերին: Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով բարձր գնահատեց միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունը հայտնեց ծրագրում իրենց մասնակցության առթիվ: ՄԾ պետ Ա.Ղազարյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում:

Միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930