Հայաստանն ու Բելառուսը 2021-2023թթ. վեց համատեղ գիտատեխնիկական նախագիծ կիրականացնեն, այդ թվում բժշկության և դեղագործության, ՏՏ, կենսաբանության, էներգետիկայի և նոր նյութերի ոլորտներում: Այս մասին քննարկում է ընթացել գիտատեխնիկական գործակցության հայ-բելառուսական համատեղ նիստին՝ Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինի և Հայաստանի ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի նախագահությամբ:
Այդ նախագծերի թվում է համակարգչային սքրինինգի, մոլեկուլյար մոդելավորման և կենսաքիմիական անալիզի տեխնոլոգիաների կիրառմամբ կորոնավիրուսային ինֆեկցիաների թերապիայի համար նոր դեղամիջոցի մշակումը:
«Համատեղելով մեր ջանքերը՝ մենք ավելի արագ կկարողանանք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումեր, իսկ ապագայում նաև նոր արտադրանք»,- ասել է Շումիլինը:
Կողմերը նաև քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և նորարարության, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումներ անցկացնելու հեռանկարները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ