Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն․ «Փաստ»

Հունիս 29,2021 11:15

«Գոնե երկու տարին մեկ տապը Հայաստանում բավականին ուժեղ է լինում: Դա կախված է մեր կլիմայական պայմաններից և համաշխարհային կլիմայական խնդիրներից: Մեր երկրում իբր կիրառվում են հարմարվողականության մեթոդները, բավականին մեծ գումարներ են գալիս արտասահմանից, բայց ես անձամբ չեմ տեսնում, թե այդ ուղղությամբ ինչ է արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպանն ասում է՝ կլիմայական փոփոխությունները մեր երկրում հանգեցնում են հրդեհների, ջրային ռեսուրսների պակասի, սոցիալական խնդիրների:

«Այսինքն՝ մենք ունենք խնդիր ջրի հետ կապված, երաշտի վտանգ կա: Հիմա, ի՞նչ է անում այս ուղղությամբ մեր երկիրը: Փաստացի ոչինչ: Մարդիկ կային, որոնք ցանկանում էին ջրամբարներ կառուցել, բայց այս կառավարությունը մերժել է նրանց առաջարկները: Գաղտնիք չէ, որ մեր ջրային ռեսուրսների մի մասը գալիս էր Արցախից, դրանից մենք զրկվեցինք: Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն՝ այս խնդիրները լուծելու համար: Անտանելի շոգ է հունիսին, ի՞նչ է լինելու հուլիսին և օգոստոսին: Արդյոք պատրա՞ստ ենք հրդեհների մարմանը: Կառավարությունը նախ՝ տեխնիկական միջոցներ պետք է ունենա հրդեհների դեմ պայքարելու համար, պետք է լուծի ջրային ռեսուրսների խնդիրը, պետք է մասնագետներից կազմված խորհուրդ ստեղծի հենց ջրային ռեսուրսների հետ կապված: Ես, օրինակ՝ նախարարությունում հասարակական խորհրդի անդամ էի, բայց հետո դուրս եկա խորհրդի կազմից: Գիտական խորհրդի շատ անդամներ ևս հրաժարվել են աշխատել այս կառավարության հետ, ոմանց էլ իրենք են դուրս թողել աշխատանքներից: Պետք է ասել, որ բնապահպանության նախարարն իր տեղում չէ, նա չի կարող բնապահպանության ոլորտը ղեկավարել: Նախկին նախարարների սխալ աշխատանքի մասին խոսել ենք, բայց վերջին նախարարն առհասարակ իր տեղում չէ»,-ասում է բնապահպանը:

Հիշեցնում է՝ վարչապետն անընդհատ խոսում է, որ ժողովրդավարության ջատագով է, այդ դեպքում ո՞ւր է հանրության, գիտնականների հետ աշխատանքը: «Միայն տեսնում ենք, որ մարդկանց պաշտոններ են բաժանվում, ամեն ինչ տապալում են, և երկիրը հայտնվում է այս վիճակում:

Ես նման կառավարում չեմ հիշում, սա կառավարում չէ, սա տապալում է, խայտառակություն»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930