Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյան. Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 29,2021 10:57

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021 թ. հունիսի 25-ի դրությամբ։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, փաստացի, եթե նշված ցուցանիշները ճշգրտենք գնաճի ինդեքսով, ապա նախորդ տարվա համեմատ որոշ ցուցանիշների գծով անկում կտեսնենք, այդ թվում տնտեսական ակտիվության ցուցանիշի, արդյունաբերական արտադրանքի ծավալի եւ էլեկտրաէներգիայի արտադրության:

Մասնագետի խոսքով, ամենակարեւոր ոլորտը, որտեղ կա ներուժ եւ հնարավոր է պետական խթանող եւ ուղղորդող քաղաքականության միջոցով կարճ ժամանակում հասնել արդյունքների, ՏՏ ոլորտն է՝ ռազմարդյունաբերական համալիրի վերազինման եւ արդիականացման ուղղությամբ։ «Սա իր հերթին կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Կարծում եմ նաեւ, ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ եթե չապահովվենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա, չեմ կարծում, որեւէ արտաքին ուժ դա կվերցնի իր վրա»,- եզրափակեց տնտեսագետը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930