Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ընդհանուր ժողովում ձայների մեծամասնությամբ ակադեմիայի նախագահ է ընտրվել ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը, որը նաեւ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենն է:
–Պարոն Սաղյան, ինչ եք կարծում՝ լինել ապաքաղաքական կառույցի ղեկավար եւ ունենալ ոչ իշխանական քաղաքական կողմնորոշում, դժվարություններ չի՞ առաջացնի ակադեմիայի կառավարման եւ իշխանության հետ համագործակցության առումով, քանի որ գիտենք, որ Դուք եւս ստորագրել էիք Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարության տակ:
– Խնդրում եմ չքաղաքականցնեք. ես եկել եմ ապաքաղաքականացված կառույց եւ պետք է չխառնվենք քաղաքականությանը, իհարկե, եթե հանրապետությունում ճգնաժամային վիճակ չլինի, որ ակադեմիան էլ խառնվի: Ինչ վերաբերում է ստորագրելուն, շատ հակիրճ կպատասխանեմ. ես ստորագրելու ժամանակ եղել եմ գործուղման մեջ, իսկ իմ կարծիքը որպես Հանրապետության քաղաքացի, որպես ֆիզիկական անձ արտահայտում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ:
–Եվ լինելով նաեւ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ նախագահ ընտրվելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել:
Կարդացեք նաև
-Ֆարմացիայի ինստիտուտը շատ բարձր վերելքի վրա է, ես չեմ թողնելու ո՛չ Ֆարմացիայի ինստիտուտը, ո՛չ էլ կենտրոնը, որովհետեւ ես այնտեղ մեծ ներդրումներ ունեմ, եւ այնտեղ դեռեւս իմ կարիքը կա: Ես դեռեւս կմնամ կա՛մ խորհրդատու, կա՛մ գիտական ղեկավար: Այդ հարցը պետք է քննարկենք համալսարանի ղեկավարության եւ ակադեմիայի նախագահության հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: