Նաիրա Զոհրաբյանը ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել եւ առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։
Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, եւ կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձեւաչափով։
Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձեւը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: