Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ բենզինի գինը չի նվազում. «Ժողովուրդ»

Հունիս 29,2021 09:54

Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ երեկվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 490-492 դրամ է, վաճառքինը՝ 498-500 դրամ:

Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 32 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերազանցում է 400 դրամը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել