Լոնդոնում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ուիմբլդոնյան մրցաշարը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող հաղթահարել է տղամարդկանց մենախաղերի առաջին շրջանը՝ 3:6, 6:3, 6:4, 7:6 հաշվով առավելության հասնելով ամերիկացի Մակքենզի Մակդոնալդի նկատմամբ: Պայքարը տեւել է 2 ժամ 49 րոպե:
Երկրորդ շրջանում Խաչանովը հանդիպելու է Եգոր Գերասիմով (Բելառուս)-Ջեյն Քլարք (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ