Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետներն որևէ իրավական ակտով սահմանված ազդեցություն համայնքապետների նկատմամբ չունեն. Ռոբերտ Հայրապետյան. «Փաստ»

Հունիս 29,2021 09:00

Անդրադառնալով մարզպետների կողմից համայնքապետերի նկատմամբ որոշակի ճնշումների վերաբերյալ իրենց ունեցած ահազանգերին, հիշեցնելով նաև Օձունի համայնքապետի նկատմամբ տեղի ունեցածի մասին՝ իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հավելեց. «Կան դեպքեր, երբ համայնքապետներին զանգահարում, պարտադրում են ազատման դիմում գրել: Նաև ինչ-որ աշխատակիցների ցուցակներ են ուզում, որոնց առումով կա՛մ ենթադրում են, կա՛մ էլ հիմքեր ունեն, որ քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին: Ցանկացած տեսակի ճնշում, որի մասին մենք ահազանգ ենք ստանում, արագ կերպով իր արձագանքը գտնելու է իրավական տիրույթում»:

Խոսելով մարզպետների կողմից համայնքապետների հրաժարականներին հասնելու օրենսդրական հնարավորությունների մասին ՝ Ռոբերտ Հայրապետյանը նախ շեշտեց. «Այն, ինչ այս երեք տարվա ընթացքում տեղի է ունենում մեր հանրապետությունում, առհասարակ, բոլոր ասպեկտներով, իրավական առումով ևս աբսուրդ է: Սա խայտառակություն է: Համայնքապետներն ընտրվում են ժողովրդի կողմից: Մարզպետներն, ըստ էության, որևէ իրավական ակտով սահմանված ազդեցություն համայնքապետների նկատմամբ չունեն: Ես չեմ կարող ասել, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական իմպոտենտությամբ տառապող այս իշխանության մարզային ներկայացուցիչներն ինչ հաշվարկով են փորձում ճնշումներ գործադրել համայնքապետների նկատմամբ, բայց դրանք իրավունքի և իրավաբանության հետ որևէ աղերս չունեն ու կոշտ իրավական գնահատականի են արժանանալու: Այսինքն, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ չկա թեկուզև մեկ այնպիսի կետ, որը հետագայում հնարավորություն կտա, այսպես ասած, լղոզել այն գործողությունը, որը մարզպետներն իրականացնում են համայնքապետների նկատմամբ: Այսինքն, մարզպետը չի կարող դատարանում ասել՝ գիտեք, ես ուզում էին օրենքով տրված իմ այդ լիազորությունն իրականացնել, բայց ստացվեց կամ մեկնաբանվեց այդպես: Այդ լիազորությունը չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930