Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք առանձին ենք դիմելու». 5165 շարժումը քննարկում է ՍԴ դիմելու ձեւաչափը

Հունիս 29,2021 00:10

Ինչպես տեղեկացրել ենք, «Պատիվ ունեմ» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր համարելու համար:

Թե ընտրություններին մասնակցած որ ուժը կմիանա «Պատիվ ունեմի» դիմումին դեռ պարզ չէ:

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց. «Իհարկե, լավ է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որոնք արձանագրել են խախտումներ, դրանք ներկայացնեն ներկա պահին արդեն ՍԴ, քանի որ վարչական մասը սպառվել է: Բայց «Պատիվ ունեմ» դաշինքը, անկախ ամեն ինչից ու բոլորից իրականացնում է իր առանձին գործընթացը թե՛ ընտրախախտումները ֆիքսելուց սկսած, մինչեւ արդյունքների բողոքարկելը: Մեր վարքագիծը կախված չի որեւէ այլ ուժի անել-չանելուց, մենք ունենք ինքնուրույնություն»:

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Aravot.am-ը շարժան խոսնակ Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դուք ՍԴ դիմելու պլաններ ունե՞ք, թե՞ չունեք, հնարավո՞ր է միանաք «Պատիվ ունեմ» դաշինքին ու միասնական դիմում ներկայացնեք: Նա պատասխանեց. «Մենք առանձին ենք դիմելու: Հիմա խորհրդատվական գործընթացների մեջ ենք: Քաղաքական ուժը ակտիվ քննարկման փուլում է, թե ինչ ձեւաչափով պիտի այդ գործընթացին մասնակցենք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ձեւաչափն եք քննարկում, բայց որ դիմելու եք ՍԴ, դա հաստա՞տ է նա պատասխանեց. «Վերջական որոշման  մասին ավելի ուշ տեղյակ կպահենք: Հայտարարություն կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930