Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը դադարեցնում է անդամակցությունն Արևելյան գործընկերությանը

Հունիս 28,2021 22:15

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան պատժամիջոցներ է սահմանում Եվրոպական միության դեմ՝ դադարեցնելով իր անդամակցությունն Արևելյան գործընկերությանը: Այդ կապակցությամբ Բելառուսի ԱԳՆ է հրավիրվել երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրք Շուբելը:

Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրը դադարեցնում է անդամակցությունը Արևելյան գործընկերությանը և անցում կատարում ԵՄ-ի հետ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի «սառեցմանը»:

Նշվում է, որ պատժամիջոցների պայմաններում Բելառուսը չի կարող լիարժեք կատարել իր պարտավորությունները: «Խորը ափսոսանքով փաստում ենք, որ Համաձայնագրի հարկադիր դադարեցման գործողությունը բացասաբար կանդրադառնա Եվրամիության հետ փոխհարաբերությունների վրա՝ անօրինական միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի պատասխան Մինսկի այդ քայլի՝ ԵՄ խորհրդի ղեկավար Շարլ Միշելն ասել է, որ դա կհանգեցնի լարվածության հետագա խորացմանը:

«Այսօր Բելառուսը հետքայլ կատարեց՝ դադարեցնելով իր անդամակցությունն Արևելյան գործընկերությանը: Դա կհանգեցնի լարվածության հետագա սրմանը  ակնհայտորեն բացասական ազդեցություն կունենա Բելառուսի ժողովրդի վրա»,- գրել է Միշելը Twitter-իր իր էջում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930