Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից միանգամից երկու կորուստ Շիրակի մարզի գործարարներից մեկի ընտանիքում

Հունիս 28,2021 19:33

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջնային օղակի հսկողության տակ կան կորոնավիրուսով վարակված 81 հիվանդներ․ եթե հունիսի 1-ին եղել է 98 հիվանդ, թիվն աստիճանաբար նվազել է։

«Ստացիոնար բուժում Գյումրիում այլևս չենք իրականացնում, ամբուլատոր բուժվողների թվի նվազման տենդենց կա, իսկ կարիք ունեցողներին, բնականաբար, ուղեգրում ենք մայրաքաղաք, որոնց թիվը մեծ չէ։

Այս պահին վիճակի կայուն է, կառավարելի և նվազման միտումով»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Ըստ Լեյլի Ասլանյանի, վաղուց կորոնավիրուսային օջախներ գոյություն չունեն։

Այս տարի մահվան դեպքերը՝ ներառյալ մայիս ամիսը, եղել են 108, այդ ժամանակահատվածում հաստատվել է 3126 դրական դեպք, որից 108-ը մահացել են։

Շիրակի մարզը պատվաստումների առումով առաջատարն է․ 5955 անձ պատվաստվել է։

Վերջերս կորոնավիրուսից մահացել են նաև մարզի պանրի գործարաններից մեկի սեփականատիրոջ ընտանիքի երկու անդամներ՝ մայրն ու երիտասարդ որդին։

Լեյլի Ասլանյանը խոսեց նաև այս դեպքի մասին՝ նշելով, որ ծնողներն էին վիրուսով ծանր հիվանդացել, սկզբում մահացել է մայրը, այնուհետ՝ որդին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930