Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ ՀՀ-ում այսօր վատ արտահայտություններ են արվում բժիշկների հասցեին»

Հունիս 28,2021 18:50

«Բոլորս գտնում ենք, որ կալանքը փոխելը ոչ մի վատ ազդեցություն չի ունենա այդ ամենի վրա, վկաների վրա։ Ես սոցցանցերում չկամ, բայց ցավալի է, որ ՀՀ-ում այսօր վատ արտահայտություններ են արվում բժիշկների հասցեին։ Մի բան եմ ուզում ուղղակի խնդրել փնովողներին։ Հիսուսն ասում էր՝ եթե գտնում եք, որ մեղք չունեք, առաջինը քարը գցեք։ Երբ խոսում եք մեկի մասին, ով ողջ կյանքը նվիրել է քաղաքացու առողջությանը եւ կրթել մի ամբողջ սերունդ, փնովելուց առաջ գրեք՝ ես այսինչ այսինչյանն եմ եւ ՀՀ-ի համար արել եմ այսինք բանը, եւ նոր շարունակեք փնովանքը գրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց վնասվածքաբան-օրթոպեդ Արման Սահակյանը։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Չարչյանին սատարող բժիշկներն այսօր կրկին սպիտակ խալաթներով հավաք իրականացրին, այս անգամ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դիմաց ու պահանջեցին նրան կալանքից ազատ արձակել: «Մենք չենք ուզում խառնվել արդարադատությանն ու օրենքին։ Մեր քաղաքական ուժը բժշկությունն է»,-նշեց Արման Սահակյանը։ Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930