Շախմատի Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարի մասնակից 16 ուժեղագույն գրոսմայստերները խաղացել են 13 տուր:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեծ վերելքով է հանդես գալիս: Նա տարել է վեց հաղթանակ, յոթ պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ 9,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 14-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեվի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ