Հայաստանի ազգային հավաքականի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը գերազանց մասնակցություն է ունեցել Բուլղարիայում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում:
100 մետր ազատ ոճում ոսկե մեդալ նվաճելուց հետո հայ լողորդը այնուհետեւ 50 մետր դելֆինում 0.24,62 արդյունքով արժանացել է արծաթե մեդալի, 50 մետր ազատ ոճում 0.23,19 ցուցանիշով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան, իսկ 100 մետր դելֆինում 0.54,62 արդյունքով բավարարվել է 4-րդ տեղով, սակայն գրանցել է Հայաստանի նոր ռեկորդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ