Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Շահենը մեր հայրենիքի պաշտպանն է, ապագա վիրաբույժ:
«Ո՞նց ես» հարցին պատասխանում է՝ ձիգ եմ:
Պատերազմի ժամանակ 22 ամսվա ժամկետային զինծառայող է եղել Շահենը, վիրավորվել է նոյեմբերի 6-ին Շուշիում:
Կարդացեք նաև
Նախքան վիրավորվելը, որպես բուժակ, մի քանի տասնյակ զինվորի առաջնային բուժօգնություն է տվել, կյանքեր փրկել:
Իր կյանքն էլ ընկերներն են փրկել. ասում է՝ զարմացա, որ կենդանի մնացի, ինքս ապագա բժիշկ եմ, գիտեմ, որ շանսերը քիչ էին:
Ոգևորված պատմում է, որ Զինվորի տանն ընդամենը 9 օրվա բուժման արդյունքում ոտքն արդեն ծալում է, ճիշտ է՝ դեռ միայն 30 աստիճան: