Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ենոքավան գյուղի կենտրոնում։
Խորհրդային տարիներին այն վերածվել է դպրոցի, այնուհետև՝ ախոռի։
Արմատներով ենոքավանցի մի խումբ նվիրյալների շնորհիվ Սուրբ Աստվածածին եկեղեցին կրկին շնչում է աղոթքով։
«Մաղթում եմ, որ այս Սուրբ տաճարը մտնեն մոլորված մարդիկ և ճշմարտության ճանապարհը գտած դուրս գան, մտնեն ինքնության կորուստ կամ խոցում ունեցող մարդիկ և ինքնություն վերագտած դուրս գան, Աստծուն մերժող մարդիկ պատահական մտնեն և Աստված հանդիպած դուրս գան, անհայրենիք մարդիկ մտնեն և անդրադարձ ունենան ու Հայրենիքի տեր դարձած դուրս գան, մարդատյաց մարդիկ մտնեն և մարդասեր դարձած դուրս գան, ծույլերը մտնեն և աշխատասեր դուրս գան, ատելությամբ մտնեն և սիրով դուրս գան։
Այս տաճարը փրկության նավը թող դառնա այդ բոլոր մարդկանց համար»,- ասաց Բագրատ Սրբազանը օծման արարողությունից առաջ։
Տավուշի Թեմ
Կարդացեք նաև