Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները:
Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից:
Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց…
Կարդացեք նաև
Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…
Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը…