Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք

Հունիս 28,2021 15:34

Տեսանյութն այն մասին է, թե սովորաբար ինչպիսի սարսափելի պայմաններից են փրկվում արջերը և տեղափոխվում Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Wildlife Rescue Center)։ Այս տեսանյութի առաջին հատվածում Արմավիրում գտնվող ամառանոցներից մեկում տարիներ շարունակ բանտարկված արջն է, որը 2018թ.-ին տեղափոխվել է փրկարար կենտրոն, որտեղ և այժմ գտնվում է։

Տեսանյութի 2-րդ հատվածում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն է, որտեղ կենդանիները գտնվում են մարդկանցից կտրված վայրում, մեծ ազատավանդակներում և մասնագիտական խնամքի ներքո։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում արջերը ստանում են մասնագիտական խնամք, լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։ Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ փրկված կենդանիներն ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։

Տեսանյութերի միջոցով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ցուցադրում է հասարակությանը, որ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է գաղափարը լոկ խոսքեր չեն և վայրի կենդանուն անազատ, այն էլ՝ ոչ բարեկեցիկ պայմաններում պահելը ոչ կենդանասիրական և ոչ մարդասիրական վերաբերմունք է։

Հիշեցնենք, որ կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Ծրագիրն իրականություն է դարձել Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue) ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործության, ինչպես նաև` բազմաթիվ այլ կառույցների ու մարդկանց աջակցության շնորհիվ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930