Բաքվում սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնք անցկացվում են համաձայն երկու երկրների միջև ռազմական գործակցության պայմանագրի: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժություններում ներգրավված է մինչև 600 անձնակազմի անդամ, 40 տանկ և այլ զրահատեխնիկա, 20 ականանետ և տարբեր տրամաչափի այլ տեսակի հրետանային սարքավորում, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու և մինչև 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
Զորավարժությունները մեկնարկել են հունիսի 28-ին և կշարունակվեն մինչև հունիսի 30-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ