Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում, դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ իրացնելով այն մանդատը, որն իրեն տվել են Երևանի բնակիչները։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ նախընտրական փուլում Մարությանն իշխող թիմին հանրային աջակցություն չցուցաբերեց։
Արայիկ Հարությունյանի դիտարկմանն ի պատասխան, որ 2018 թվականին Հայկ Մարությանի ստացած քվեների մեծ մասը ներկայիս կառավարությանն է, Կարապետյանը նկատեց, որ դա շատ հանրահայտ փաստի արձանագրում է։
Հիշեցնենք, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:
«Ազատություն» – Կուսակցությունում որոշակի տեսակետ, կարծիք կա՞ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին: Ասում են, որ դժգոհ եք նրա աշխատանքից, որ պատրաստվում են Տիգրան Ավինյանին…
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյան – Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: