Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժում է ստանում 23 հիվանդ, այդ թվում 16 երեխա. Շիրակի մարզպետը ծանոթացել է աղիքային վարակով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակին

Հունիս 28,2021 14:47

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ եղել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»` աղիքային վարակով այստեղ տեղափոխվածների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։

Մարզպետին զեկուցվել է, որ արվում է հնարավորը հոսպիտալացվածների վիճակի թեթևացման, նրանց շուտափույթ ապաքինման համար։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։

Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» բուժում է ստանում 23 հիվանդ (16 երեխա և 7 մեծահասակ):

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930