Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սաղ բերքս չորացել է, թողեմ ս…ս քաշե՞մ էս երկրից». Արմավիրի մարզում կրկին ջուր չկա

Հունիս 28,2021 14:08

Օրերս Երևան-Արմավիր ավտոճանապարհը առավոտյան 10-ից փակել էին Արմավիրի մարզի շուրջ 13 գյուղի բնակիչներ` իրենց բողոքի ձայնն այդպես հայտնելով ոռոգման ջուր չլինելու խնդրի վերաբերյալ:

Արմավիրի մարզում, սակայն, ոռոգման ջրի խնդիրը այդպես էլ չի լուծվել` չնայած խոստումներին: «Իմ երեխու հացը դու կտրել ես, բերքս չորացել է, ջրբախշի մատյանը ներկայացրու, տես ինչքան ջուր ես ինձ տվել ու ինքան փող ես ինձանից առել»,- ասաց գյուղացիներից մեկը` զայրանալով համապատասխան պաշտոնյայի վրա: «5 միլիոն ինձ վարկ է ինձ Նիկոլը տվել, դե ջուր էլ տուր»,- պահանջում էր մյուսը:

« Դու ինձ վարկ ես տվել, եթե ջուր չէիր տալու, վարկ չտայիր, դու ինձ կոխել ես շիշը, հիմա ո՞նց պիտի փակեմ, բերքս չորացրել ես, թողեմ ս…ս քաշե՞մ էս երկրից »,- նեղսրտել էր ջրազուրկ մեկ այլ գյուղացի: Մարդիկ դժգոհում էին, որ սկզբից լիտրով էին ջուրն իրենց տալիս, իսկ հիմա ժամավճարով, ու այս պարագայում վերահսկելի չէ, թե ով որքան ջուր է օգտագործել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930