Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար

Հունիս 28,2021 14:12

Վեցամյա Դավիթը դժկամությամբ է խոսում մանկության տան՝ մետաղյա վագոն-տնակի մասին: Ինքն ու քույրն այնտեղ են ծնվել, մեծացել և զգացել սահմանափակ տարածքում ապրելու դժվարությունը: Առանց խաղի և ընկերների այցելության մեծացած Մելինեն էլ անկեղծանում է, որ հայրիկին հոգսերով չծանրաբեռնելու համար, մայրը չի տրտնջացել, այլ իրենց սովորեցրել է երազել ու հաղթահարել խնդիրները:

Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքում կարևոր և դրական փոփոխություն է եղել: Գեղարքունիքի մարզին բնորոշ ոչ մեղմ կլիման այլևս խնդիր չէ նրանց համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընտանիքի երազանքների երկհարկանի տունը վերջապես կառուցվել է: 1992 թվականին, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տանտերը՝ Յուրիկը, յոթ տարի առաջ էր վագոն-տնակի կողքին տան շինարարություն ձեռնարկել, որն ավարտին հասցնել չէր կարողացել: Այժմ ամեն ինչ այլ է. դժվար օրերի հիշողությունն իր տեղը զիջում է լուսավոր ու դրական հույզերին: Մետաղյա վագոն-տնակի ապամոնտաժմանն էլ հաշված օրեր են մնացել:

«Վագոն-տնակում էինք ապրում: Փոքրիկներիս մանկության տունը մետաղյա կացարան էր: Դժվար էր այդպիսի պայմաններում երեխաներ մեծացնելը. շարժվելու տեղ չկար, կոմունալ հարմարությունները բացակայում էին, անգամ ջուրն էր դրսում, և խմելու համար ստիպված էինք լինում դրսից բերել: Ամռանը ներսում շատ շոգ էր, ձմռանը՝ ցուրտ: Կենցաղավարությունն անհարմար էր ու բարդ: Բայց, երբ ստիպված ես՝ պետք է նաև հարմարվել: Այժմ ամեն ինչ անցյալում է, տնակն էլ ապամոնտաժելուց հետո, կվերադարձնենք այն այնտեղ, որտեղից բերել ենք»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Արմինեն:

«Կառուցվող ամեն տան հետ տանտերերի փոխված հոգեվիճակն զգալով` ավելի կարևոր եմ համարում բնակարանաշինության ծրագիրն ու մեր գործընկերությունը: Այս տարիների ընթացքում, հոգեբանորեն կոտրված շատ ընտանիքների ենք հանդիպել: Երբեմն մի քանի սերունդ նույն վագոն-տնակում կամ էլ կիսակառույցում է մեծացել: Ուրախ եմ, որ հիմա այդ ընտանիքների կյանքում դրական տեղաշարժ է արձանագրվել: Եթե մեզ հաջողվել է հուսահատության մեջ հայտնված մարդկանց հոգում արթնացնել հավատը, ապա մեր գործադրած ջանքերն իզուր չեն: Հիմա նրանք պետք է ձգտեն մոռանալ անցյալի դժվարությունները և կառուցեն լավ ապագա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ժողովրդի կենցաղում, վագոն-տնակների առկայությունը չարիք է դարձել: Տարիներ շարունակ, իրավիճակին ստիպված հարմարվելը շատ է փոխել մարդկանց հոգեբանությունը: Այդ ամենը շտկելու և մեր հայրենակիցներին աջակցելու համար, համարժեք քայլեր էին պետք: Այս ծրագիրն այդ առումով հաջողություն է արձանագրում: Անկախ ժամանակի թելադրած պայմաններից, մեզ հաջողվում է միասին իրականացնել բնակարանաշինության ծրագիրն ու լիարժեք կյանքի վերադարձնել ընտանիքներին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Վագոն-տնակների ապամոնտաժումը և ընտանիքներին հենման կետ՝ բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն տալը, կարևոր նպատակ են դարձել:

 Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930