Լրահոս
Օրվա լրահոսը

«Առերևույթ բաց քվեարկություն է, սակայն չկա ուղղորդում». ինչ է իրականում տեղի ունեցել ընտրատեղամասում. զինվորների քվերակության հայտնի տեսանյութը

Հունիս 28,2021 12:18

Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս եկել»։

Այսպես, տեսանյութն իսկապես արվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը։ Տեսանյութում երևացող տեղամասը Տավուշի մարզի Այգեձոր գյուղում է՝ 38/36։ Այստեղ քվեարկել են մոտակա զորամասի զինծառայողները։

Տեսանյութը տարածած լրատվականներից մեկը գրել էր. «Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինծառայողները քվեաթերթիկների տրցակը վերցնելուց հետո մտնում քվեախցիկ, տրցակն ամբողջությամբ նետում աղբարկղը, քվեախցիկից վերցնում քվեաթերթիկով պատրաստի ծրարն ու դուրս գալիս»։

Տեսագրությունը ուսումնասիրելիս, սակայն, պարզ է դառնում, որ զինվորները (և ոչ միայն), քվեախցիկի առաջ երկար ժամանակ հերթի մեջ գտնվելով, հենց հերթի մեջ քվեաթերթիկը ծրարի մեջ են դնում, իսկ խցիկ հասնելուն պես ուղղակի ազատվում են ավելորդ քվեաթերթիկներից։ Սա առերևույթ բաց քվեարկություն է, սակայն չկա ուղղորդում, և չկան խցիկում պատրաստի ծրարներ։

Ընտրախախտումները 36/38 տեղամասում

FIP․am-ը, ուսումնասիրելով տեղամասի ամբողջական տեսագրությունը, արձանագրեց օրվա ընթացքում ի հայտ եկած շուրջ երեք տասնյակ խախտումներ։

Հայտնաբերված խախտումների մեծ մասը կապված է քաղաքացիների և զինծառայողների կողմից քվեարկության գաղտնիության խախտման և բաց քվեարկության դեպքերի հետ, որոնք հավաքված են այս տեսանյութում։

Բացի այդ, հայտնաբերեցինք, որ տեղամասում օրվա տարբեր ժամերի տևական ժամանակ տեղամասի ներսում ապօրինաբար գտնվել են ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ևս մեկ անձ, որն իր վրա չի ունեցել վկայական (բեյջ)։ Վերջիններս շրջել են տեղամասում, խոսել հանձնաժողովի նախագահի, անդամների, քաղաքացիների և զինվորների հետ, որոշ դեպքերում՝ նաև ցուցումներ տվել։ Խնդրահարույց է նաև տեղամասային ոստիկանի՝ ժամանակ առ ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվելը։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Փաստերի ստուգման հարթակ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930