«Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ Գրեթե այցելություններ չեն եղել, կարծես մենք անտեսված ենք եղել. սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն», — «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։