Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթը երեխաների առողջ ապրելակերպի համար է, որում խոսվում է նաև երեխայի չոչի կարևորության մասին»

Հունիս 27,2021 19:17

«Ակումբը արդեն 11 տարի է, ինչ գործում է, ունենք 80 հազարից ավելի անդամ ծնողներ, մեր նպատակն է օգնել ծնողներին երեխաների հետ կապված ցանկացած հարցում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Աստղիկ Զաքարյանը` «Հայ ծնողներ ակումբ»-ի հիմնադիր տնօրենը։

Հունիսի 26-ին Երազ այգում տեղի ունեցավ «Չոչի 2021» մրցույթը, որին մասնակցում էին բազմաթիվ փոքրիկներ։ Միջոցառման ընթացքում երաժշտությունն ու բարձր տրամադրությունն ուղեկցում էին ոչ միայն երեխաներին, այլեւ ծնողներին, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն էին ունենում միջոցառմանը։

Ակումբը կազմակերպում է այնպիսի միջոցառումներ, որոնք նորույթ են և կհետաքրքրեն յուրաքանչյուր ծնողի ու երեխայի։ «Օրինակ` ունեցել ենք այց օդանավակայան, որտեղ երեխաները ծանոթացել են այնտեղի ներքին աշխատանքի հետ, ինչպես են դիմավորում ու ճանապարհում ինքնաթիռներին։ Ունեցել ենք այց գենետիկայի ինստիտուտ, որտեղ երեխաները տեսական գիտելիքները ստանալուց հետո դրանք կիրառել են և իրենց սեփական թուքը մշակել, ստացել ԴՆԹ-ն։ Ունենում ենք նաև թրեյնինգներ, սեմինարներ, որոնք յուրաքանչյուր մասնակցի շատ օգնում են։ Մոտակա ժամանակներս սպասվում են «Չոչի» մրցույթի նման այլ մրցույթներ, արդեն ավելի մեծ տարիքի երեխաների համար են, սակայն դեռ փակագծերը չեմ բացի, որովհետև նորություն են լինելու»։

«Չոչի» մրցույթի գաղափարը ծագել է 2 տարի առաջ, չնայած որ սա իր տեսակով նորույթ է Հայաստանում, սակայն արտասահմանում վաղուց կա։ Մրցույթը երեխաների առողջ ապրելակերպի համար է, որում խոսվում է նաև երեխայի չոչի կարևորության մասին։ Առաջին անգամ միջոցառումը տեղի է ունեցել 2019 թվականին, իսկ 2020-ի միջոցառմանը խանգարեց համավարակը։

«Կոնկրետ «Չոչի» մրցույթը գրանցումով է կատարվում, երեխաները մրցում են խմբերով, ամեն խմբում ունենում ենք հաղթող, թե ով չոչ անելով կանցնի 5 մետրը։ Ակումբի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ծնող, տրամադրվող ինֆորմացիան անվճար է, պետք է միայն գրել մեր ֆեյսբուքյան էջին։ Մենք բաց ենք ցանկացած գաղափարի և քննարկումների համար, այնպես որ, եթե ծնող եք եւ ունեք գաղափարներ` ուրախ կլինենք համագործակցելու համար։ Մեր նպատակը ծնողի հիմնախնդիրը բարձրաձայնելն ու լուծելն է»,- եզրափակեց իր խոսքը Աստղիկ Զաքարյանը։

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930