Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունի համայնքապետի բռնության դեպքով որեւէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանին ձերբակալելու որոշումը 3 ժամվա մեջ  կայացվեց. Վարդեւանյան

Հունիս 27,2021 18:10

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը, անդրադառնալով ընտրությունների օրը արձանագրված բռնության դեպքերին, մասնավորապես՝ Օձունի համայնքապետի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ մինչ այսօր որեւէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանի դեպքում երեք ժամվա մեջ ձերբակալման որոշում է կայացվել:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ հետեւողական են լինելու բոլոր այդ դեպքերին, օգտակար են լինելու, որպեսզի տուժող կողմը պատշաճ իրավաբանական օգնություն ստանա եւ պայքարելու են ապօրինությունների դեմ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930