Լրահոս
Օրվա լրահոսը

Ենոքավանում անցկացվեց «Հայ բույս» 7-րդ փառատոնը

Հունիս 27,2021 16:37

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 7-րդ անգամ կայացավ հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։

Փառատոնի կազմակերպիչներից Իրինա Չիբուխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնը նպատակ ունի բացահայտել և մարդկանց իրազեկել մարզի հայտնի և անհայտ բույսերի օգտագործման և նշանակության մասին, ինչպես նաև խթանել տարածաշրջանի զարգացումը և ժողովրդականացնել հայկական բուսականությունը։

«7 տարի առաջ երբ մենք սկսեցինք այս փառատոնը, մեր սկզբնական նպատակն այն էր, որ սա չլինի միայն խրախճանք, այլ մեր նպատակը գեղեցիկ միջոցառում կազմակերպելն էր, որը ուշուդրություն կհրավիրի այնպիսի չգնահատված աղբյուրներին, ինչպիսին խոտաբույսն է, որն ավելի բազմազան է, քան տարածված բույսերը․ Մեր նպատակն է, որ մարդիկ իրազեկ լինեն խոտաբույսերի մասին և նոր մարդկանց հետ շփվեն»։

Չիբուխչյանի խոսքով, փառատոնը ամեն տարի պահպանում է որոշ ավանդույթ դարձած միջոցառումներ՝ միաժամանակ ամեն տարի ունենալով անակնկալ միջոցառումներ․

«Այս տարի նոր միջոցառումներ են լինում, այս տարի մենք պատրաստեցինք 40 մետրանոց բրդուճ տարբեր խոտաբույսերից և տարբեր պանիրներից։ Ունեինք նաև տարածք երեխաների համար, որտեղ երեխաները կարող էին հայկական ավանդական խաղերը խաղալ։ Մեզ համար նաև շատ կարևոր է, որ այս ամենը տեղի է ունենում բնության գրկում և ընթացքում անգամ լինում էր, որ մենք պարզապես անջատում էինք երաժշտությունը, որպեսզի մարդիկ վայելեին բնության խաղաղությունը, լսեին թռչունների ձայնը։ Այս տարի նաև մեզ համար կարևոր էր, որ արցախցի կանայք ներկաների համար պատրաստում էին ժենգյալով հաց»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930